Սիրիացի գործարարն ավելի քան 140.000 դոլար է խոստացել Al Jazeera-ի կամ Al Arabiya-ի լրագրողներին ձերբակալողին
Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի համակիր, սիրիացի ձեռնարկատեր Ֆահիմ Սակրը 141.000 դոլար պարգևավճար է սահմանել Al Arabiya News-ի թղթակիցներին բռնելու համար:
Ձեռնարկատերը նաև սպառնացել է ձերբակալել Al Jazeera արբանյակային հեռուստաալիքի լրագրողներին: Սակրը Սիրիայի իրադարձությունները լուսաբանող լրագրողներին մեղադրել է կեղծ տեղեկատվության տարածման մեջ:
Նա հայտարարել է, որ յուրաքանչյուր ոք (Սիրիայի քաղաքացի), ով Սիրիայի անվտանգության ուժերին կհանձնի Al Jazeera-ի կամ Al Arabiya-ի լրագրողներին, կստանա ավելի քան 140.000 դոլար: Ներկա դրությամբ գործարարը բնակվում է Քուվեյթում: