Միայն ներկայիս իշխանությունը կարող է աշխարհաքաղաքական իրավիճակի անվան տակ կեղեքել հայրենիքը. Հակոբյան

«Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ն մեկնարկել է լայնամասշտաբ ծրագիր`«Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» խորագրով, որի նպատակն է՝ լսելի դարձնել արցախահայության ձայնը։ Ծրագիրն արդեն իրականացվել է մի քանի մարզերում. Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն այս ծրագրի միջոցով հնարավորություն ունեն բարձրաձայնել իրենց խնդիրներն ու մշակել Արցախ վերադարձի ճանապարհային քարտեզը։

Ծրագրի հերթական հանդիպումը Մասիս քաղաքում էր։ Միջոցառմանը ներկա Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, 168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ անդրադառնալով ներկա աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային իրավիճակում Արցախ վերադարձի շուրջ իր և ծրագրին մասնակցողների տեսլականին, մանրամասնեց. «Հիմնական պայմանն անվտանգության հաստատումն է արդեն հողի վրա. երաշխիքները պետք է հստակ լինեն, և, որ ադրբեջանցիների հետ որևէ առնչություն չպետք է լինի։

Իհարկե, խորը վերլուծություն է դեռ կատարվելու, որի արդյունքում արդեն սա փաստաթղթավորված կներկայացվի համապատասխան կառույցներին։

Աշխարհաքաղաքական իրավիճակի անվան տակ այսօր կեղեքել Հայաստանի Հանրապետությունն ու հային, այսպես վերաբերվել Արցախին ու Արցախի հայերին, կարող են անել զուտ այս իշխանությունները, որովհետև աշխարհաքաղաքական այս իրավիճակը հնարավորություն է հենց մեզ նման պետությունների համար, որոնք, ունենալով դաշնակիցներ, կկարողանային այս քաոսում արձանագրել իրենց շահը։

Կարդացեք նաև

Ի դեմս այս իշխանությունների՝ մենք զուրկ ենք, և կարծեք՝ չունենք դաշնակիցներ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս