«Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ բացառապես այն դեպքում, եթե բերվի քաղաքական դաշտ». Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ բացառապես այն դեպքում, եթե բերվի քաղաքական դաշտ։

Մեզանում լայն տարածում գտած հակակուսակցական խոսույթը վկայում է մեր քաղաքական մշակույթի ու քաղաքական գիտակցության չափազանց ցածր մակարդակում գտնվելու մասին։

Այլ բան է, որ ֆրոնտմեն֊կուսակցությունները խորքային վերաֆորմատավորման կարիք ունեն։

Արագ չվերաֆորմատավորվեն` ոչինչ չի ստացվի։ Լավագույն դեպքում գործընթացը կսահմանափակվի տարբեր հասարակական նախաձեռնություններով։

Պետության ճգնաժամային կառավարումը քաղաքական կառավարում է։ Հետևաբար, այն պահանջում է քաղաքական լուծումներ` քաղաքական ինստիտուտների կողմից մշակվող ու ներդրվող։

Կլինի քաղաքական գրագետ կառավարում` կլինի ժողովրդական ցասում։ Ու երբեք` հակառակը»։

Տեսանյութեր

Լրահոս