Վրաստանը Թուրքիայում բժշկական տուրիզմի թիրախային երկրներից է
Թուրքիայի տուրիստական գործակալությունների ասոցիացիայի տվյալներով՝ բժշկական տուրիզմի զարգացման համար ընտրվել է 29 թիրախային երկիր, այդ թվում ՝ Վրաստանը:
Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիան առողջապահության համակարգում ամենաշատ օտարերկրյա հիվանդներ ունեցող երկրների տասնյակում է։
Թուրքիայի տուրիստական գործակալությունների ասոցիացիան իրականացնում է «Զբոսաշրջության դար» նախագիծը, որի նպատակն է Թուրքիան ներգրավել վճարունակ բժշկական զբոսաշրջության ծրագրերում:
Վրաստանից բացի թիրախային երկրների թվում են, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Բուլղարիան, Սերբիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Ղրղզստանը, Աֆղանստանը, Մարոկկոն, Սուդանը, Սենեգալը և այլն:
Ասոցիացիայի տվյալներով՝ 2019թ Թուրքիան առողջարանային զբոսաշրջությունից ստացել է 1.49 մլրդ դոլար, իսկ 2023թ-ին՝ 2.3 մլրդ դոլար։
«Թուրքիա հիմնականում գալիս են ծառայություններ ստանալու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գինեկոլոգիան, ակնաբուժությունը, ստոմատոլոգիան, վնասվածքաբանությունը և այլն: Բացի այդ, Թուրքիայում զարգանում են էսթետիկ բժշկության և մազերի փոխպատվաստման ուղղությունները», – ասվում է Թուրքիայի տուրիստական գործակալությունների ասոցիացիայի հայտարարության մեջ: