Պաշտպանության փոխնախարարն ու ԳՇ պետի տեղակալը՝ սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին կից աշխատանքային խմբում
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված են Ազգային անվտանգության ծառայության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Կադաստրի կոմիտեի հետևյալ պաշտոնյաները՝
Դավիթ Սանամյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ (աշխատանքների կազմակերպման համակարգող)
Արման Սարգսյան – ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Հովհաննես Հարությունյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Արամ Գուգարաց – ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Կարեն Գրիգորյան – ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
Էդգար Հունանյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի ժ/պ
Սերգեյ Պետրոսյան – ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ