«Ի՞նչ կարող են անել հասարակ քաղաքացիները այսօր և հաջորդ օրերին». Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ի՞նչ կարող են անել հասարակ քաղաքացիները այսօր և հաջորդ օրերին

Այս հարցը տանջում է մեր ժողովրդի մեծամասնությանը։

Կփորձեմ շատ կարճ պատասխանել։

Պետք է հիշել. ցանկացած քաղաքական գործիչ ու կազմակերպություն ուժ է ստանում ժողովրդից։ Ինչքան շատ ու կազմակերպված ժողովուրդ, այնքան շատ ուժ ու վճռականություն նոր ու հին քաղգործիչների մոտ։

Հետևաբար.

◾️Այսօր, վաղը, մյուս օրը և մինչև հաղթանակ պետք է խոսել, քննարկել, բարձրաձայնել անհամաձայնությունը կատարվողի հանդեպ։ Չպետք է մնալ անտարբեր ու հուսալքված։ Դա ոչ միայն նոր պարտությունների ճանապարհ է, դա նաև նպաստում է մեր երկրում բռնապետական ռեժիմ հաստատելուն։

◾️Պետք է ամեն օր ու անդադար քարոզել մեր շրջապատում։ Առանց հոգնելու բացատրել մեր եղբայրներին ու քույրերին, հանելու նրանց մոլորության միջից, որն այնքան ջանասիրաբար ու հետևողականորեն ստեղծում են դե-ֆակտո իշխանությունները։

◾️Հիասթափվելը, նեղանալը, նեղվելը ու թևաթափ լինելը բնական զգացողություններ են՝ հատուկ բոլորիս։ Բայց սրանք ամենահեշտն են հաղթահարելու համար, հետևաբար՝ պետք է մեզանից հեռու վանել դրանք։

◾️Տավուշը, Արարատն ու Սյունիքը դեռ չեն հանձնվել թշնամուն, քանի որ կա գիտակցում, որ դեռ դիմադրություն կա։ Մեր խնդիրն է այդ դիմադրությունը ոչ միայն պահպանել, այլև մեծացնել։ Դա բառիս բուն իմաստով կախված է այս տողերը կարդացող յուրաքանչյուր մարդուց։

◾️Կարդալ, տարածել, բացատրել, տեղեկացնել, բաժանորդագրվել ազգային մեդիային. սա պետք է լինի մեր ամենօրյա օրակարգի մի մասը անկախ եղանակից ու այլ՝ բազմաթիվ կարևոր ու անկարևոր հոգսերից։

Սրանք պարզ քայլեր են, որոնք պետք է անել անկախ նրանից, թե ով է առաջնորդում ազգային պայքարը։ Սրանք քայլեր են, որոնք մեր ձեռքերում են։ Սրանք քայլեր են, որոնք անհրաժեշտ են հաղթելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930