Բաժիններ՝

ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել

Ռուսաստանի Տյումենի մարզի Ուպորովսկի շրջանի ութ բնակավայրերում, ներառյալ շրջկենտրոնը, սկսվել է բնակիչների տարհանումը՝ Տոբոլ գետում առաջացած ջրհեղեղի սպառնալիքի պատճառով: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ կառավարության տեղեկատվական կենտրոնի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ բնակիչները տեղափոխվում են ժամանակավոր տեղաբաշխման կետեր: Նրանց առաջարկվել է իրենց հետ վերցնել փաստաթղթերը, իրերը և դեղեր:

Ապրիլի 17-ին Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մորը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Տոբոլ գետի ջուրը դեռ չի մոտեցել բնակավայրերին, սակայն սպասվում է, որ առաջիկա օրերին տեղ կհասնի Կուրգանի մարզից եկող ալիքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս