Ուկրաինայի ձախողումն ԱՄՆ-ի համար «Վիետնամից ավելի վատ կլինի»․ Բորիս Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն ահազանգում է՝ եթե Ռուսաստանը գրավի Կիևը, և դա, ըստ բրիտանացի քաղաքական գործչի, նրա նպատակն է, ապա ԱՄՆ-ի և Արևմուտքի համար այս ձախողումը շատ ավելի վատ աղետ կլինի, քան 1957-1975 թվականների Վիետնամի պատերազմը:
ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը, որը հեռարձակվել է համալսարանի Youtube ալիքով, Ջոնսոնն ասել է, որ դա «աղետ» կլինի ԱՄՆ-ի հեղինակության համար համաշխարհային ասպարեզում։
Ռուսական RT-ն գրում է, որ Ջոնսոնն ասել է, թե «աղոթում է», որպեսզի Կոնգրեսում ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն արագ համաձայնեն և Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնեն, քանի որ «իրավիճակը մռայլ է, իսկ հետաձգումը՝ սարսափելի»։
Բրիտանացի քաղաքական գործիչը նաև ասել է, որ 2021 թվականին Աֆղանստանից ԱՄՆ քաոսային փախուստը «ոչինչ է՝ Ուկրաինայում Ռուսաստանի հնարավոր հաղթանակի համեմատ»։