ՀՀ ԱԽ քարտուղարը և Լիտվայի նախագահի ավագ խորհրդականն անդրադարձել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին
Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 11-ին հանդիպել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ:
Կողմերը քննարկել են արտատրածաշրջանային անվտանգային մարտահրավերները և անդրադարձել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին ու զարգացումներին: Անվտանգային հարցերի համատեքստում երկուստեք կարևորել են Հայաստան-Լիտվա երկխոսության շարունակականությունը: