Ադրբեջանը պատրաստվում է առաջիկայում բնակեցնել օկուպացված Շուշին
Ադրբեջանը պատրաստվում է առաջիկայում բնակեցնել օկուպացված Շուշին։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվականները, այս մասին հայտարարել է Օկուպացված Շուշիի շրջանում Ալիևի կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը։
Նշվում է, որ 1-2 ամսից բնակիչները կսկսեն վերադառնալ օկուպացված Շուշի, որ 23 տներից բաղկացած առաջին բնակելի համալիրի շինարարությունը մոտենում է ավարտին։