Կարո՞ղ եք կռահել, թե Հայաստանի տեղեկատվական իշխանամետ աղբյուրները ու՞մ վրա են բարդելու մեղքը իրենց հերթական ձախողումների և  գալիք ցնցումների համար. Արման Աբովյան

Արման Աբովյանը գրում է. «Թուրք-ադրբեջանական տանդեմն ակտիվորեն տեղեկատվական հող է նախապատրաստում Հայաստանի տարածքի ուղղությամբ հերթական սադրանքի համար։ 

Ադրբեջանական սուտ է և տեղեկատվական ֆեյք, թե իբր Հայաստանը զորքեր է կուտակում սահմանով և այս պարագայում  ցանկացած տեղեկատվական ռեսուրս, ով ադրբեջանական այդ աղբը վերահրապարակվում է հանդիսանում է  վճարովի տեղեկատվական աղբանոց, դա հստակ արձանագրում ենք։

Երկրորդ՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները ամեն թուրքամետ պատի տակ այնքան համառորեն ու ինքնամոռաց գոռում են հայկական տարածքները Ադրբեջանին պատկանելու մասին ( Տավուշի գյուղերը Ձեզ որպես օրինակ), որ հենց իրենք են թուրք-ադրբեջանական տանդեմին պատրվակ տալիս մեր թշնամիներին շանտաժի և ճնշումների քաղաքականություն վարել  Հայաստանի հանդեպ ։ 

Եվ երրորդ ՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները հնարավոր էսկալացիայի համար արդեն իսկ մեղավոր են նշանակել, և այդ մեղավորը Ադրբեջանը չէ։

Կարո՞ղ եք կռահել, թե Հայաստանի տեղեկատվական իշխանամետ աղբյուրները ու՞մ վրա են բարդելու մեղքը իրենց հերթական ձախողումների և  գալիք ցնցումների համար։

Հն՞»:

Տեսանյութեր

Լրահոս