ԵՄ-ին անհավանական դժվար ժամանակներ են սպասում. Միշել

Եվրամիությանն անհավանական դժվար ժամանակներ ու մարտահրավերներ են սպասվում, և պետք է ամեն ինչ անել կազմակերպության ամրապնդման համար։ Այս մասին Վիլնյուսում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

Նրա խոսքով՝ Բրյուսելը պետք է հաստատի Ուկրաինային աջակցելու իր անվերապահ պատրաստակամությունը այնքան ժամանակ, քանի դեռ դրա անհրաժեշտությունը կա: Նա խոստացել է մոբիլիզացնել բոլոր ֆինանսական և ռազմական ռեսուրսները Կիևին աջակցելու համար, ինչպես նաև քաղաքական աջակցություն ցուցաբերել։

Միշելը Եվրամիության աշխատանքի կարևոր բաղադրիչներից է համարել տնտեսության ուժեղացումը և ներդրումների ներհոսքը։

Եվրոպական խորհրդի ղեկավարը ոչ պակաս առանցքային համարել ժողովրդավարության ամրապնդումը՝ որպես եվրոպական նախագծի հիմք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930