«Իզուր չէր Վազգեն Սարգսյանն ասում, որ այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից». Նաիրի Սարգսյան

Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «8 տարի առաջ այս օրը` 2016 ապրիլի 2-ին, Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Արցախի նկատմամբ:
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2016 թ. ապրիլ ամսվա ընթացքում հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 91 հոգի՝ 74 զինծառայող և 17 կամավորական, հայկական կողմը կորցրել է մոտ 800 հեկտար տարածք:

Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր մարտիրոսներին: Նրանց հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում, նրանց խիզախությունն ու սխրանքը ուղենիշ կհանդիսանան գալիք սերունդների համար:

Այն ժամանակ, այս օրերին առավել ևս, Ադրբեջանի քաղաքականությունը, այդ երկրում հայերի հանդեպ քարոզվող ատելությունը խոսում են այն մասին, որ Ադրբեջանը երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով։ Եվ հենց դա է պատճառներից մեկը, որ հազարամյակներ շարունակ արյան գնով պահած այս երկիրը պետք է ունենա տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Իսկ բանակի թիկունքին պետք է կանգնած լինի միասնական ժողովուրդը:

Իզուր չէր Վազգեն Սարգսյանն ասում, որ այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից»

Տեսանյութեր

Լրահոս