Բաժիններ՝

Ռուսաստանի ԱԴԾ-ն սրբապատկերներում պայթանյութ է հայտնաբերել, որը բավարար է հինգհարկանի շենքի պայթեցման համար

ՌԴ Պսկովի մարզում սրբապատկերներում հայտնաբերել են հեքսոգեն, որի զանգվածը բավական է հինգհարկանի բնակելի շենքի պայթեցման համար։ Այս մասին հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության փորձագիտական-քրեագիտական կենտրոնի Պսկովի մարզի բաժնի ղեկավար Դմիտրի Բելոցերկովսկին։

«Սրբապատկերներում հայտնաբերվել է մեծ հզորության պլաստիկ պայթուցիկ նյութ՝ հեքսոգեն։ Այդ պայթանյութի հզորությունը 1,5 անգամ գերազանցում է տրոտիլի հզորությունը։ Առգրավված պայթանյութի զանգվածը բավարար է հինգհարկանի բնակելի շենքի պայթեցման համար», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս