Կապանում լայնածավալ շինարարություն է. հիմնանորոգվում է դեպի Իրան տանող ճանապարհը
Կապանում լայնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնցում սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում զգալի ներդրում է կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կամբինատը։
Մ2 միջպետական ճանապարհի հիմնանորոգմանը զուգահեռ կանցկացվի նաև արտաքին լուսավորության ցանց։ Այս նախագծի պայմանագրային արժեքը մոտ 147 մլն 413 հազար դրամ է, որի 30 տոկոսը տրամադրել է հանքարդյունաբերական ընկերությունը, 70-ը՝ պետությունը։