«Ավտոկրատից դեսպոտի վերածվելու միջակայքում Փաշինյանի «առաքելությունը» ձախողվելու է». Վլադիմիր Մարտիրոսյան
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանի իշխանապահպանման միակ դեղատոմսը անցումն է ավտոկրատիզմից դեպի դեսպոտիզմ: Նա այլ այլընտրանք այլևս չունի: Ադրբեջանական ճնշումներն ու պահանջները բավարարելու համար նա այլևս փոխել է ներքին լեգիտիմության մակարդակը արտաքին լեգիտիմության մակարդակով:
Այսինքն՝ իր գործողությունները կարող են հիմնարար ընդհանրույթյուններ չունենալ սահմանադրականության,օրինականության, ժողովրդավարության,մարդու իրավունքների հարգման հետ, ինչը ներքին լեգիտիմության շահ է: Արտաքին լեգիտիմությունը այդ ամենը կարող է համարել երկրորդական և չորրորդական, իսկ առաջնային Փաշինյանի առաջ դրված և իրենց շահերից բխող առաքելությունը:
Որքան Փաշինյանը քիչ քիչ բացում է իր «առաքելության» շրջանակները (առայժմ սահմանադրության փոփոխություն, արտաքին վեկտրի փոփոխություն, տարածքների հանձնում) այնքան թափ է հավաքում և դեռ հավաքելու հանրային դժգոհությունը: Որքան հակաիշխանական գործիչները, խմբերը, քաղաքական միավորները, շարժումները, քարոզչական խմբերը ավելի ու ավելի հասանելի ու բարձր են սկսում խոսել նրա «առաքելության» և քայլերի դեմ ստեղծելով ծավալի էֆեկտ, այնքան դանդաղում է «առաքելության» իրականացման ընթացքը և ստեղծվում է ռիսկ, որ այն կարող է ձախողվել, ինչն ինքնին կհանգեցնի նաև Փաշինյանի արտաքին լեգիտիմության կորստին, իսկ դա նրա վերջն է:
Սա նշանակում է, որքան նա առաջ գնա իր «առաքելության» իրականացման մեջ նույնքան էլ կոշտացնելու և բռնաչճնշումների է դիմելու, ինչի կանաչ լույսը «առաքելության իրականացման» շրջանակներում նրան տրվել է:
«Առաքելության» ծավալը որքան կործանարար և վտանգավոր է Հայաստանի համար, նույնքան էլ կործանարար և վտանգավոր է Փաշինյանի համար դրա չկատարումը, ուստի կատարումը պարտադիր է և այդ բեռը զուտ ավտոկրատական մեթոդներով որոշ ժամանակ անց այլևս կրել հնարավոր չի լինելու և պետք է անցնել կամ դեսպոտիզմի կամ ֆիզիկապես և քաղաքականապես չքվել (հիշեք նախագահ Արմեն Սարգսյանին):
Դատելով ընթացքից և հանրային ռեակցիաներից Փաշինյանը դեռ կերկմտի որոշ ժամանակ դեսպոտիզմի անցնել թե ոչ, բայց որքան ժամանակն ընթանա «առաքելության» պահանջը նրա առաջ երկընտրանք չի թողնելու:
Ուստի բոլոր նրանք, ովքեր իրականում պատրաստ են ձախողել այդ «առաքելությունը» պետք է պատրաստ լինեն նվազագույնը, թե իրենց նկատմամբ ոտնձգությունների, թե բռնաճնշումների և թե իրավունքների խախտման: Պրոտեստանտ հանրային տրամադրությունները որոնք ահռելի են երկրում պետք է համր վիճակից դուրս գան և դառնան խոսող, արտահայտվող և հանրայինացվող դրա համար ևս բազմաթիվ տեխնոլոգիաներ կան:
Հանրային պրոտեստի ցուցադրմանը թեկուզ և դիրքորոշման արտահայտման և տարածման ձևին պետք է տրվի ծավալի էֆեկտ, գլորվող ձնագնդի էֆեկտ այլ ոչ միայն ակտիվ միտինգային պրոտեստի առումով պետք է աշխատանք տարվի, որը վերջին ակորդն է:
Խոսեք ձեր ընկերների, հարազատների հետ, փոխանցեք ձեր կարծիքը ձեր միջավայրերում, մի վիճեք, նեղացրեք և անվանարկեք նրանց: Եղեք նրանց ձեզանից չվանող և համբերատար: Սա ևս գործողություն է ևս պրոտեստ է ևս աշխատանք է շատ կարևոր պրոտեստանտ ծավալը ունենալու համար: Մի սպասեք մեծ միտինգի հրավերի գործողության ակնկալիքով: Ձեր միկրոմիջավայրերում արեք ձեր միկրոգործողությունը: Եթե ասում եք, որ «սա անհոգնել մեզ կործանում է» ուրեմն դուք էլ անհոգնել մի թույլ տվեք, որ նա դա անի և հաղթեք ձեր միջավայրում:
Հ.Գ. Առաքելության ծանրությունը պահանջում է, որ Փաշինյանը վերածվի ավտոկրատից դեսպոտի: Հենց այդ միջակայքում էլ նրա «առաքելությունը» ձախողվելու է»: