Ուկրաինան կապ չունի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ․ Միխայիլ Պոդոլյակ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ուկրաինան կապ չունի մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ:
Նրա խոսքերը մեջբերում է Страна պարբերականը:
«Եկեք ֆիքսենք։ Ուկրաինան հաստատ ոչ մի կապ չունի այդ իրադարձությունների հետ»,-հայտարարել է Պոդոլյակը։
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 80, վիրավորվել 100-ից ավելի մարդ։