Հաստատվել է Հայաստան-Կոսովո հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Հայաստան-Կոսովո հանդիպումը կսպասարկի վրացական մրցավարական անձնակազմը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Իրակլի Կվիրիկաշվիլին, մրցավարի օգնականներն են Դավիդ Չիգոգիձեն և Իրակլի Կակաբաձեն: Չորրորդ պաշտոնյան կլինի Զավեն Հովհաննիսյանը:
Հայաստան-Կոսովո հանդիպումը կկայանա մարտի 22-ին՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։