Բաժիններ՝

Ուգոչուկվու Իվուն չի մասնակցի Կոսովոյի և Չեխիայի հետ հանդիպումներին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կրկին կորուստ ունի ընկերական խաղերից առաջ:

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ուգոչուկվու Իվուն մարտի 20-ին ժամանել է հավաքականի ճամբար, անցկացրել է թեթև մարզում և հանձնել բժշկական թեստեր:

Քանի որ Իվուն քառագլուխ մկանի վնասվածքի պատճառով գտնվում է ֆունկցիոնալ ոչ բավարար մարզավիճակում, ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշել է նրան չընդգրկել առաջիկա երկու հանդիպումներին պատրաստվող ֆուտբոլիստների հայտացուցակում:

Իվուի փոխարեն ազգային հավաքական է հրավիրվել Հայաստանի Մ-21 հավաքականի և «Վան»-ի կիսապաշտպան Էդգար Փիլոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս