Կիմ Չեն Ընը վարում է Պուտինի նվիրած ավտոմեքենան՝ հետևելով զորավարժություններին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրապարակայնորեն վարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից իրեն նվիրած ավտոմեքենան ՝ որպես երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման վառ ապացույց: Այս մասին հայտում է
Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պետական լրատվամիջոցները:
Փհենյանն ու Մոսկվան ավելի սերտ կապեր են հաստատել այն բանից հետո, երբ Կիմ Չեն Ընը սեպտեմբերին Ռուսաստանում հանդիպել է Պուտինի հետ և խոստացել խորացնել ռազմական հարաբերությունները: