Արագածոտնի մարզպետը սուտ ինֆորմացիա էր տարածել մեր այցերի մասին, դպրոցներում ագրեսիվ դիմավորեցին մեզ. Արա Ռոստոմյանը՝ զոհված զինծառայողների շրջայցերի մասին

Օրեր առաջ «Որդիների կանչ» ՀԿ-ն ահազանգել էր, որ դպրոցի տնօրենները ցուցում ունեն 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին արգելել մտնել դպրոցներ և տեսնել Փառքի անկյունները:

Մասնավորապես, մարտի 13-ին «Որդիների կանչ» ՀԿ անդամներն այցելել էին Արագածոտնի մարզի 4 դպրոց, որոնցից միայն մեկում էին թույլ տվել մուտք գործել հաստատություն, մյուս 3-ում հայտնել էին, որ մարզպետարանից ունեն հրահանգ՝ կողմնակի անձանց մուտքն արգելել դպրոց։

Առաջին կանգառը եղել է Արագածոտնի մարզի Ափնայի միջնակարգ դպրոց, որտեղ տնօրեն Սուսաննա Հակոբյանն արգելել էր ծնողներին մուտք գործել հաստատություն։

Երկրորդ կանգառը Շաքրո Մհոյանի անվան Ալագյազի միջնակարգ դպրոցն էր, այստեղ ևս տնօրենը՝ Ռեզո Մախմուդովը, ծնողներին արգելել էր տեսնել Փառքի անկյունը։

Կարդացեք նաև

Երրորդ կանգառը Ծաղկահովիտի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցն է եղել, որի տնօրենը՝ Եղիշե Անտոնյանը, ծնողներին ասել էր, որ լիազոր մարմնից ցուցում է ստացել՝ որևէ մեկին թույլ չտալ մուտք գործել դպրոց։ Եվ միայն 4-րդ հաստատությունում՝ Ապարանի ֆիզիկամաթեմատիկական ավագ դպրոցում են ծնողներին թույլ տվել մուտք գործել և տեսնել պատերազմում նահատակված զինծառայողների Փառքի անկյունը:

Եվ քանի որ «Որդիների կանչ» ՀԿ անդամների այցերի մասին Արագածոտնի մարզպետը սուտ տեղեկություն է տարածել, նրանք այսօր մամուլի ասուլիս են հրավիրել և մանրամասներ ներկայացրել իրենց շրջայցերի մասին՝ հայտնելով, որ նախապես տեղեկացնում են համայնքի ղեկավարներին, ինչը եղել է Ապարանի տարածաշրջանում:

«Առաջին մեր կանգառը եղավ Ափնայում, վարչական համայնքի ղեկավարի հետ հանդիպեցինք, շատ լավ մեզ ընդունեց, ասեցինք՝ ինչ առաքելությամբ ենք եկել, առաջարկել է իր մեքենայով տանել: Ընթացքում նա առաջարկեց զանգահարել տնօրենին, զգուշացնել, ասել ենք՝ պարտադիր: Եվ միասին մտանք ներս, և այնտեղ մի 15 հոգով, ուսուցչական կազմով կանգնած էին, ագրեսիվ իրենք մեզ դիմավորեցին»,- պատմել է 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս