«Մեր տղաներին թիկունքից հարվածել են, «գերագույն սրիկան» իր բերանով ասել է, որ «ունենալու էինք նույն ելքը, իհարկե, առանց զոհերի»։ Իրենք խորհրդարանում ասում էին՝ «կռվո՞ւմ ենք, թե՞ հողերն ենք տալիս»։ Բա եթե դու ինքնուրույն պետք է որոշում կայացնեիր, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, որովհետև ժողովուրդն ասաց՝ կռվում ենք, գնաց ու մեր տղերքին թիկունքից հարվածեց»։
Փետրվարի 7-ին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել էր, որ իր հերոսը հարկ վճարողն է, և եթե հարկ վճարողը չլինի, չի լինի բանակը:
Օրեր առաջ «Որդիների կանչ» ՀԿ-ն ահազանգել էր, որ դպրոցի տնօրենները ցուցում ունեն 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին արգելել մտնել դպրոցներ և տեսնել Փառքի անկյունները:
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի գործով դատավարությունից հետո 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ «Որդիների կանչ» ՀԿ անդամ, 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, փոխանցեց իր ստացած տպավորությունը Գալեյանի դատական նիստից. «Տպավորություն ստեղծվեց, որ դատախազը լավ ծանոթ չէր գործին: