Չեխիայում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Չեխիայի հարավ-արևմուտքում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստ»-ն։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Երկրաշարժը գրանցվել է Միրոտիցե քաղաքի մոտակայքում։ Էպիկենտրոնը եղել է 18 կմ խորությամբ։
Հանրապետությունում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ եղել է նախորդ տարվա նոյեմբերին։