«Տարածաշրջանում բոլորին կոչ ենք անում հարգել մեր անվտանգության ռազմավարությունը, հակառակ դեպքում՝ պատասխանատվություն են կրելու առաջացած լարվածության համար». Էրդողան
Թուրքիայի շահերը չեն սահմանափակվում միայն երկրի սեփական տարածքով, այլ տարածվում են իր սահմաններից շատ հեռու: Այս մասին հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք տարածաշրջանում բոլորին կոչ ենք անում հարգել մեր անվտանգության ռազմավարությունը։ Հակառակ դեպքում՝ նրանք են պատասխանատվություն կրելու առաջացած լարվածության համար։
Մենք նախապատրաստություններ ենք տեսնում, որոնք նոր մղձավանջներ կբերեն նրանց գլխին, ովքեր կարծում են, որ մեր հարավային սահմաններին ահաբեկչական պետություն ստեղծելով՝ մեզ ծնկի կբերեն»: