Բաժիններ՝

Արտուշ Ս.-ն հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Փետրվարի 28-ին ՆԳՆ ոստիկանության ՄՔԾ Անիի անձնագրային խմբի աշխատակիցները պարզել են, որ անձնագիրը փոխանակելու համար դիմած 31-ամյա Արտուշ Ս.-ն ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ է: Նա տեղափոխվել է ոստիկանության Անիի բաժին: Ստուգմամբ պարզվել է, որ Արտուշ Ս.-ն 2023 թ. հոկտեմբերի 25-ից Լիպեցկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Արտուշ Ս.-ից վերցվել է պարտավորագիր՝ ՌԴ իրավապահ մարմիններին ներկայանալու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս