Բաժիններ՝

Բժիշկը թվարկել է ենթաստամոքսային գեղձի համար վնասակար սննդային սովորությունները

Առօրյա սննդային որոշ սովորություններ վնասակար են ենթաստամոքսային գեղձի առողջության համար, ասում է գաստրոէնտերոլոգ Նատալյա Սլյունյաևան: Նման սովորությունները, ըստ shantnews-ի՝  նա թվարկել է aif.ru-ի հետ զրույցում։

Բժիշկը հիշեցրել է, որ ենթաստամոքսային գեղձի վատ աշխատանքը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների։

Ալկոհոլի օգտագործումը, ըստ բժշկի, օրգանի վրա բացասաբար ազդող հիմնական գործոններից է, թունդ ըմպելիքներն ավելի շատ են քայքայում, քան թույլ ալկոհոլային խմիչքները։ Սլյունյաևան նշել է, որ ենթաստամոքսային գեղձում չկան հատուկ ֆերմենտներ, որոնք ուղղակիորեն կազդեն ալկոհոլի կլանման վրա։

Բացի այդ, շարունակել է գաստրոէնտերոլոգը, տրանս ճարպերն են վնասակար օրգանի համար։ Նման շատ նյութեր կան մայոնեզի, մարգարինի, կաթնային շոկոլադի, քաղցրավենիքի և որոշ նրբերշիկների մեջ։

Կարդացեք նաև

Քաղցր գազավորված ըմպելիքներում մեծ քանակությամբ շաքարը, ընդգծել է բժիշկը, կարող են նաև բորբոքային պրոցեսներ հրահրել աղեստամոքսային տրակտում։

 

Տեսանյութեր

Լրահոս