Ալիևը հանդիպել է Իսրայելի նախագահին

Փետրվարի 16֊ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում հանդիպումներ է ունեցել նաև Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգի, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի, ՎԶԵԲ֊ի ղեկավար Օդիլ Ռենո-Բասսոյի, ԱՄՆ նախագահի գլոբալ ենթակառուցվածքների և էներգետիկ անվտանգության հարցերով հատուկ համակարգող Ամոս Հոքշթայնի, Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի նախագահ Յոհան Դավիդ Վադեպհուլի, արևելագերմանական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայքլ Հարմսի, իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր տնօրեն Լորենցո Մարիանիի հետ։

Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները։

Տեսանյութեր

Լրահոս