Չկա աշխարհում որևէ երկիր Հայաստանից բացի, ուր «Մահ դավաճաններին» ասելու համար մարդ դատեն. Նաիրա Զոհրաբյան

Հանրային ու քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Դատախազության կողմից Նարեկ Մալյանի՝ «Չաուշեսկուների գործով» վճռի բողոքարկմանը՝ նշեց. «Այստեղ գալուց առաջ զանգահարել եմ թատերական ինստիտուտ և խնդրել այն դասախոսներին, որոնք զբաղվում են դերասանի վարպետությամբ, անպայմանորեն մասնակցել Նարեկ Մալյանին առնչվող դատական նիստերին, որովհետև այստեղ ֆանտաստիկ դերասանի վարպետության դասընթացներ են ընթանում»:

Առհասարակ, Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ, «պոստնիկոլ» ժամանակահատվածում այս գործերին առնչված ու մեղադրանքին մաս կազմած բոլոր դերակատարները պետք է սկսեն աբսուրդի ժանրով սցենար գրել:

«Փորձեցի ուսումնասիրել՝ կա՞ աշխարհում մի պետություն, որտեղ «մահ դավաճաններին» ձևակերպման համար մարդ բանտարկեն, կալանավորեն, քրեական գործ հարուցեն՝ ինչպես այս ներկայացման պերֆորմանսի դեպքում, ինչպես Ավետիք Իշխանյանի դեպքում: Ուրեմն, չկա աշխարհում որևէ երկրորդ երկիր՝ Հայաստանից բացի, որտեղ այդ ձևակերպման համար հարուցվի քրեական գործ: Բա էդ դեպքում հանեք ՀՀ ՔՕ-ից դավաճանության հոդվածը, որովհետև այն, ինչ բեմադրել է Նարեկ Մալյանը, և այն, ինչ իր տեքստում գրել է Ավետիք Իշխանյանը, ուղղակիորեն ունիսոն է ՀՀ ՔՕ-ին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս