Հավի մսով ու բրոկոլիով ապուր
Բաղադրիչները
- 150-200 գ բրոկոլի
- 200 գ հավի փափկամիս
- 200 գ կամ 2 հատ միջին չափի կարտոֆիլ
- 100 գ կամ 1 միջին չափի գազար
- 70 գ կամ 1 միջին չափի գլուխ սոխ
- 1 պտղունց չորացրած սխտոր
- աղ, աղացած սև պղպեղ
- 1 լ ջուր
- թարմ մաղադանոս՝ մատուցելու համար
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն ու սոխը մաքրեք, խորանարդաձև կտրատեք: Գազարը մաքրեք ու քերիչով քերեք:
Բանջարեղենը լցրեք կաթսայի մեջ ու վրան ջուր լցրեք: Դրեք կրակի վրա, թողեք եռա ու 10 րոպե եփեք:
Բրոկոլին լվացեք, պոչերը հեռացրեք ու մասնատեք:
Հավի փափկամիսը փոքր կտորներով կտրատեք:
Երբ կարտոֆիլը համարյա եփված լինի, ապուրին ավելացրեք բրոկոլին ու հավի միսը: Եփեք մինչև բանջարեղենն ու միսը պատրաստ լինեն՝ մոտ 8-10 րոպե:
Ապուրը պատրաստ լինելուց մի քանի րոպե առաջ աղը, աղացած սև պղպեղն ու չորացրած սխտորն ավելացրեք:
Ապուրը լցրեք ափսեների մեջ, ցանկության դեպքում վրան կտրտած մաղադանոս լցրեք ու մատուցեք: