Չլինի Նիկոլը՝ կլինի Հայաստանը. Աննա Մկրտչյան

«Պատերա՞զմ եք ուզում, թե ՞ հանգիստ ապրել՝ սիրելի հայրենակիցներ. ահա այս հարցն է, հորինվածքն է և մտացածին իրողությունն է, որ ձեզ ուզում են մատուցել»,- խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Պատգամավորի մեկնաբանությամբ՝ այս ամենի փոխարեն՝ կան բազմաթիվ հարցեր, օրինակ, մինչև իշխանազավթումը, 30-ամյա հաղթած Հայաստանում էլի կային բարդ հարցեր, որոնցից մեկն այն է, թե ինչպես պետք է լուծվի արցախյան հիմնախնդիրը։

«Կասկածից ու համոզմունքից վեր էր այն փաստը, որ Արցախը կա, Արցախը հայկական է, ամուր է, անկախ է և Արցախն արդեն իսկ ինքնորոշված էր։ Բայց այս ամենը շրջելու, փոխելու և այս ամենը շուռ տալու համար հայտնվեցին իշխանազավթները։ Այս մարդիկ դիտավորյալ ամեն ինչ շուռ տվեցին՝ շուռ տվեցին բազմաթիվ զոհերով, հայրենիքի կորստով, հայրենիքի ներխուժումը թույլատրելով, անդադար զիջումների գնալով, որոնց վերջը չի էլ երևում»,- շեշտեց պատգամավորը։

Շարունակելով՝ Աննա Մկրտչյանն ասաց, որ դրանից հետո անդադար գտնվում են մեղավորներ՝ մեկ աշխարհն է մեղավոր, մեկ՝ դաշնակիցները, հետո՝ ՀՀ քաղաքացին, հետո էլ պարզվեց, որ մեղավորը զինվորի ծնողն է։

Կարդացեք նաև

«Հիմա մի նոր թարմ մեղավոր է գտնվել՝ ցուլն է մեղավոր, այո, չզարմանաք, եթե 2018 թվականին մենք բախվեցինք սևերի ու սպիտակների բաժանմանը, եթե 2018 թվականին հայոց հաղթանակած պետականությունը և այդ զարթոնքը դագաղների մեջ թաղելն էր, հիմա արդեն ցուլին կարմիր գույնը դուր չի գալիս։  Սա ծիծաղելի կլիներ, եթե մեր հայրենիքի ու պետության ճակատագիրն այսքան խեղված չլիներ այս խեղկատակության արդյունքում։

Բանաձևը կարճ է՝ չլինի Նիկոլը, չի լինի նոր պատերազմ, չի լինի պարտություն, նոր զիջում, նոր դավաճանություն»,- եզրափակեց Աննա Մկրտչյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս