Մենք ՀԱՄԱՍ-ի հետ «ոչ մի գնով» գործ ունենալ չենք ուզում․ Նեթանյահու
«Ես ուզում եմ հստակ ասել մեր քաղաքականության մասին. գլխավոր նպատակը, առաջին հերթին, ՀԱՄԱՍ-ի վերացումն է»,-ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում կառավարության ամենշաբաթյա նիստի սկզբում:
Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը չի ավարտի պատերազմը, քանի դեռ չի հասել իր բոլոր նպատակներին՝ «Համասի վերացումը, մեր բոլոր պատանդների վերադարձը և Գազայի հատվածը երբեք Իսրայելի համար սպառնալիք չներկայացնելու ապահովումը»:
Խոսելով հնարավոր պատանդների գործարքի մասին՝ Նեթանյահուն ասել է. «Մենք ոչ մի գնով չենք համաձայնի որևէ գործարքի»։
Նրա խոսքով, մամուլի հաղորդագրությունները մեծ թվով պաղեստինցիների ազատ արձակման համաձայնության մասին չեն համապատասխանում իրականությանը։