Բրոկոլիով ու սպանախով պիցցա
Բաղադրիչները՝
Խմորի համար
- 400 գ ալյուր
- 1 թ.գ. չոր խմորիչ
- 0,5 թ.գ. խմորի փխրուցիչ
- 1 հատ ձու
- 1 ճ.գ. թթվասեր
- 0,5 թ.գ. շաքարավազ
- 0,5 թ.գ. աղ
- 80 մլ տաք ջուր
Միջուկի համար
- 350 գ բրոկոլի
- 150 գ մոցարելա պանիր
- կես փունջ սպանախ
- 5 ճ.գ. տոմատի սոուս
- 800 մլ եռացրած ջուր
Պատրաստման եղանակը
Լայն պնակի մեջ լցրեք ալյուրը, խմորիչն ու փխրուցիչը, աղն ու շաքարավազը:
Ավելացրեք թթվասերը, մի քիչ հարած ձուն ու տաք ջուրը: Փափուկ խմոր հունցեք:
Խմորը ծածկեք կտորով, 15 րոպե թողեք սենյակային ջերմաստիճանում:
Բրոկոլին փոքր կտորների բաժանեք, լվացեք, 5 րոպե եփեք աղաջրի մեջ:
Սպանախը լվացեք, քամեք, կտորի վրա դրեք՝ չորանա:
Մոցարելան խոշոր քերիչով անցկացրեք:
Խմորը բարակ շերտով բացեք, տեղադրեք թուղթ (пергаментная бумага) փռած տապակի մեջ:
Խմորի վրա տոմատի սոուս քսեք, վրան շարեք բրոկոլին, սպանախն ու մոցարելան:
15-20 րոպեով տեղադրեք 180 աստիճան տաքության ջեռոցում: