Բաժիններ՝

Հրաձգություն՝ Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում պատարագի ժամանկ. կա 2 զոհ

Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել, հայտնում է NTV-ն։

Հեռուստաընկերության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի եվրոպական մասի Սարիեր թաղամասի Սուրբ Մարիամ իտալական եկեղեցում կիրակնօրյա պատարագի ժամանակ։

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ստորաբաժանումներ։ Արտակարգ իրավիճակի հանգամանքները պարզվում են:

Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիքայան հաստատել է Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում զինված հարձակման փաստը, որի ժամանակ մեկ մարդ է զոհվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս