Բաժիններ՝

Հնդկաստանը և Ֆրանսիան պայմանավորվել են ռազմական տեխնիկայի համատեղ արտադրության մասին

Հնդկաստանը և Ֆրանսիան համաձայնության են եկել հնդկական զինված ուժերի և բարեկամ պետությունների համար ռազմական տեխնիկայի, այդ թվում ՝ ուղղաթիռների և սուզանավերի համատեղ արտադրության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի կառավարությունը:

Պայմանավորվածություններին հաջողվել է հասնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հնդկաստան կատարած այցի ընթացքում: Նախօրեին նա եղել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի գլխավոր հյուրը, հանդիպել է վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, ներկա գտնվել Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմանի պետական ընդունելությանը:

«Ինտերֆաքս»-ը, մեջբերելով վերոնշյալ հայտարարությունը, նշում է, որ Մակրոնն ու Մոդին պայմանավորվել են ընդլայնել կապերը ռազմական արտադրության, միջուկային էներգետիկայի, տիեզերքի հետազոտությունների, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտում արհեստական բանականության միջոցների օգտագործման, կլիմայական փոփոխությունների թեմատիկայով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս