Բաժիններ՝

Հարավային Կորեան կուժեղացնի համագործակցությունն ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ՝ ի պատասխան ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի մերձեցման

Կորեայի Հանրապետությունը հարկադրված է մեծացնել փոխգործակցությունն ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի համագործակցության: Այդ մասին հայտնել են Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում՝ ՏԱՍՍ-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններից մեկը։

Հունվարի 24-ին ՌԴ Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն, Կորեայի Հանրապետությունը և Ճապոնիան ստեղծում են ռազմական դաշինք, որը մեծացնում է ռազմական ակտիվությունը և անցկացնում աննախադեպ մասշտաբի զորավարժություններ։ Նրա խոսքով՝ այս զորավարժությունների նպատակը պատերազմին նախապատրաստվելն է։ ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունները նույն կերպ են բնութագրում նաև ԿԺԴՀ-ում։

«Պաշտպանունակության ամրապնդումն, ի պատասխան Հյուսիսային Կորեայի սպառնալիքների և սադրանքների, մեր բնակչության պաշտպանության բնական միջոցն է: Որքան (ավելի երկար) շարունակվի Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ռազմական համագործակցությունն, այնքան ավելի շատ համագործակցության անհրաժեշտություն կլինի Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների ու Ճապոնիաի միջև անվտանգության ոլորտում», – ասել են գերատեսչության մամուլի ծառայությունում։

ՌԴ ԱԳՆ-ում բազմիցս հերքել են Մոսկվայի և Փհենյանի միջև անօրինական ռազմատեխնիկական համագործակցության մասին պնդումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս