Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
Երևան քաղաքում`
Հունվարի 17-ի և 18-ի ցերեկը, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 17-ի երեկոյան և 18-ի գիշերը հնարավոր են թույլ տեղումներ, 22-ին սպասվում են տեղումներ։
Հանրապետության տարածքում`
Հունվարի 17-ի ուշ երեկոյան, 18-ի գիշերը, 21-ի երեկոյան, 22-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Հունվարի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 18-21-ին առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, հունվարի 19-22-ին առանձին վայերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը, 18-ին կբարձրանա ևս 3-5 աստիճանով։