Բաժիններ՝

Կարլոս Ալկարասը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Իսպանացի թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Կարլոս Ալկարասը ոչ մեծ դժվարությամբ հաղթահարեց Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանի արգելքը:

Մելբուրնում ընթացող մրցաշարի տղամարդկանց մենախաղի մեկնարկում` Կարլոս Ալկարասը մրցեց ֆրանսիացի, աշխարհի 131-րդ ռակետ Ռիշար Գասկեի հետ: 2,5 ժամ ձգված մրցախաղում` Ալկարասը հաղթեց երեք սեթերում 6:7, 1:6, 2:6 հաշվով:

Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 58 միլիոն ԱՄՆ դոլար: Մրցաշարի գործող չեմպիոններն են Նովակ Ջոկովիչն ու Արինա Սոբոլենկոն: Այն կեզրափակվի հունվարի 27-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031