Ընկերներս հաճախ, նայելով ինձ, ասում են՝ չեմ հավատում՝ դո՞ւ ես, թե՞ դու չես. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ ընկերների հետ հազվադեպ հանդիպումների ժամանակ՝ իրեն հարցնում են՝ դո՞ւ ես, թե՞ դու չես: Այս մասին, ըստ tert.am-ի՝ գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Գիտեք, ես հազվադեպ, բայց ամեն դեպքում հանդիպում եմ դասընկերներիս, համակուրսեցիներիս հետ, և նրանք հաճախ, նայելով ինձ, ասում են՝ չեմ հավատում՝ դո՞ւ ես, թե՞ դու չես:
Գիտեք, թե որն է խնդիրը. մարդն ինքը միշտ չէ, որ հասկանում է, թե ինչպես կպահի իրեն, երբ հայտնվի պատասխանատվության որոշակի մակարդակի վրա»,- ասել է ՌԴ նախագահը