Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 213-ի
Ճապոնիայի Նոտո թերակղզու շրջանում տեղի ունեցած մի շարք հուժկու երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 213-ի։
Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել են Իսիկավա պրեֆեկտուրայի իշխանությունները։
Առնվազն 52 մարդ դեռևս նշված է անհետ կորածների ցուցակում։ Վերջին տվյալներով՝ տուժածների թիվը 567 է: