Վրաստանի քաղաքացիները Գերմանիայում ապաստան հայցողների ցանկում 6-րդն են
Գերմանիայում ապաստան հայցողների թիվը կտրուկ աճել է, Վրաստանի քաղաքացիները 6-րդ տեղում են։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Գերմանիայի միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023 թվականին ապաստան հայցողներից ստացվել է 351.915 դիմում, ինչը 51,1 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Գերմանիայում ապաստան հայցողների թվում վեցերորդ տեղում Վրաստանի քաղաքացիներն են, 2023 թվականին Վրաստանից Գերմանիայում ապաստան է խնդրել 9399 մարդ, նրանցից 8414-ը հայց են ներկայացրել առաջին անգամ։
Վրաստանից ստացված հայցերի միայն 0,3 տոկոսն է բավարարվել։