Թուրքիայում գործազրկությունն աճում է
Թուրքիայի վիաճակագրական ինստիտուտը (TÜİK) հրապարակել է 2023-ի նոյեմբերի դրությամբ առկա գործազրկության տվյալները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ Թուրքիայում 2023-ի հունիսից ի վեր առաջին անգամ գործազրկության ցուցանիշներն աճել են:
Այն նկատելի է նույնիսկ ամսական կտրվածքով: Եթե հոկտեմբերին գործազրկությունը կազմում էր 8.5, ապա նոյեմբերին այն կազմում էր արդեն 9 տոկոս:
Գործազրկության մակարդակի ցուցանիշներում նաև սեռային բաժանում է կատարվել: Տղամադրկանց մոտ այն կազմել է 7.5, իսկ կանանց մոտ 11.8 տոկոս:
Ինստիտուտի «Կենցաղային աշխատանքի ուժը» հետազոտության արդյունքներով պարզ է դառնում նաև, որ Թուրքիայում 15 տարեկանից բարձր մարդկանց թվում միայն 2023-ի նոյեմբերի դրությամբ գործազուրկների թիվն աճել է 115.000-ով և կազմել 3.016.000 մարդ: