Բաժիններ՝

Միսն ու կարտոֆիլը՝ ֆրանսիական ձևով

Բաղադրիչները՝

  • խոզի միս- 500 գ
  • սոխ- 3 գլուխ
  • կարտոֆիլ- 1 կգ
  • պինդ պանիր- 200-250 գ
  • բուսական յուղ, մայոնեզ, աղ ու աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը մաքրեք, լվացեք, բարակ շերտերով կտրատեք, շարեք բուսական յուղ քսած տապակին:

Սոխը մաքրեք, օղակաձև կտրատեք ու հավասարաչափ շարեք կարտոֆիլի վրա: Աղ ու պղպեղ արեք:

Կարդացեք նաև

Միսը փոքր կտորներով խորանարդաձև կտրտեք, տեղադրեք կարտոֆիլի ու սոխի վրա, էլի աղ ու պղպեղ արեք:

Մսի վրա հաստ շերտով մայոնեզ քսեք: Մայոնեզի վրա լցրեք քերած պանիրը:

Տապակը տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Ուտեստը պատրաստ կլինի 45 րոպեից կամ 1 ժամից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031