Սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղը տվել է 223 զոհ. Քյարամյան
![](https://168.am/wp-content/uploads/2021/07/Argishti-Qyaramyan.jpg)
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղը տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են, զոհերի թվում կան 5 անչափահասներ։ Այս տվյալները Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հրապարակեց Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
Ըստ Քյարամյանի՝ հայկական կողմի վիրավորների թիվը 244 է, որոնցից շուրջ ութ տասնյակը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ 10 անչափահաս։ Կա 20 անհետ կորած, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են։