«Դա եղել է իմ անձնական մեկնաբանությունը, որն այս պահին չի արտահայտում որեւէ պաշտոնական դիրքորոշում». Վլադիմիր Գրիգորյան

Վլադիմիր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ կողմից «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցը տեղի է տվել տարատեսակ շահարկումների։

Այդիսկ պատճառով հարկ եմ համարում նշել, որ դա եղել է իմ անձնական մեկնաբանությունը, որն այս պահին չի արտահայտում որեւէ պաշտոնական դիրքորոշում։

Տեղեկացնում եմ նաեւ, որ ես չեմ հանդիսանում Սամվել Շահրամանյանի խորհրդական»։

Հիշեցնենք, որ «Ազատություն» ռ/կ-ն երեկ գրել էր, թե Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը հայտարարել է, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի՝ ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետը ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։

 

Տեսանյութեր

Լրահոս