Բաժիններ՝

Հավով, բրնձով ու հալած պանրով ապուր

Բաղադրիչները՝

  • հավի միս- 200 գ
  • կարտոֆիլ- 3-4 հատ
  • բրինձ- 80 գ
  • գազար- 1 հատ
  • սոխ- 1 գլուխ
  • հալած պանիր- 200 գ
  • հաց- 4 կտոր
  • ջուր- 1,5 լ
  • աղ, բուսական յուղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ լցրեք ջուրը, մեջը դրեք հավը, աղ արեք: Եռալուց հետո հավը 30 րոպե եփեք: Եփելուց հետո միսը հանեք, արգանակը հովացրեք:

Արգանակը կրկին եռացրեք, ավելացրեք լվացած բրինձը: Միջին ուժգնության կրակի վրա 10-15 րոպե եփեք:

Կարդացեք նաև

Կաթսայի մեջ ավելացրեք խորանարդաձև կտրտած կարտոֆիլը և 10 րոպե էլ եփեք:

Թավայի մեջ տապակեք խորանարդաձև կտրտած սոխը և քերած գազարը: Տապակածն ավելացրեք ապուրին:

Ավելացրեք հալած պանիրն ու լավ խառնեք ապուրը, որպեսզի պանիրը լուծվի:

Ամենավերջում ապուրին ավելացրեք հավի կտրտած միսը, եռացրեք, հանեք կրակի վրայից, թողեք մի քիչ մնա:

Բուսական յուղով թավայի մեջ խորովեք հացի կտորները մինչև ոսկեգույն երանգ ստանալը:

Ապուրը մատուցեք տաք վիճակում՝ զարդարելով չոր հացի կտորներով ու թարմ կանաչիով:

Տեսանյութեր

Լրահոս