ԵՄ-ն կուժեղացնի ջանքերը Արևելյան գործընկերության վերականգնման, կայունության և բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու համար

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների մակարդակով անցկացվող համաժողովին։

Նախարարները կարծիքներ են փոխանակել Արևելյան գործընկերության և դրա ձեռքբերումների վերաբերյալ։ Անդրադարձ է եղել նաև, թե ինչպես ԱլԳ-ն կարող է շարունակել ապահովել անդամ երկրների և գործընկեր երկրների կարիքների բավարարումը, որոնք պետք է լինեն 2024 թվականին համատեղ աշխատանքի հիմնական առաջնահերթությունները։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ քննարկվել են նաև ուղիները, թե ինչպես է պետք արագացնել Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանի իրականացումը, ավելացնել համագործակցությունը այնպիսի տարածաշրջանների հետ, ինչպիսիք են Կենտրոնական Ասիան և Արևմտյան Բալկանները:

«ԵՄ-ն, անդամ երկրները և գործընկերները կուժեղացնեն իրենց ջանքերը՝ կյանքի կոչելու Արևելյան գործընկերության վերականգնման, կայունության և բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև լուծելու մարտահրավերները՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի շարունակական հետևանքների հետ: Նախարարները քննարկեցին համագործակցության ոլորտները, ներառյալ կապը, տրանսպորտը, էներգետիկան, կանաչ և թվային անցումը, ինչպես նաև մարդու իրավունքներին, քաղաքացիական հասարակությանը, օրենքի գերակայությանն և անվտանգությանը վերաբերող հարցեր», -ասված է նիստի արդյունքներով տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031