Բաժիններ՝

Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով կա առնվազն 11 զոհ

Ինդոնեզիայում Մարապի հրաբխի ժայթքման պատճառով 11 լեռնագնաց է զոհվել, ևս 12 հոգի անհետ կորած է։ Նրանց որոնումները դադարեցվել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Մարապի հրաբուխը ժայթքել էր դեկտեմբերի 3-ին՝ Ինդոնեզիայի Արևմտյան Սումատրա նահանգում։ Լեռնագնացների ընդհանուր թիվը եղել է 75։ 11 լեռնագնացների մարմինները, ինչպես նաև 3 ողջ մնացածի հայտնաբերել են դեկտեմբերի 4-ին։ 49 լեռնագնացների տարհանել են ավելի վաղ, շատերի մոտ եղել են այրվածքներ։

Մարապին Սումատրա կղզում ամենաակտիվ հրաբուխներից մեկն է։ 1979 թվականին հրաբխի ժայթքման ժամանակ 60 մարդ էր զոհվել։

Մարապի հրաբուխն այս տարի ժայթքել է նաև հունվարին և փետրվարին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս