Թաթարստանի ազգային թանգարանում միջնադարյան քարտեզի վրա կա Արցախը. Սարգիս Ծատուրյան

Ֆեյսբուքյան օգտատեր Սարգիս Ծատուրյանը Թաթարստանի ազգային թանգարանում բացառիկ միջնադարյան քարտեզ է տեսել, ուր հայտնաբերել է, որ այնտեղ կան Արցախը, Փառիսոսը (Ուտիք գավառը) և Տաշիրը:

Օգտատերը հրապարակել է քարտեզը՝ գրելով.

«Արցախը մատնանշված է 9-րդ դարի Խազարիայի քարտեզում: Թաթարստանը պահպանում է Մեծ Հայքի գավառների մասին հիշատակությունները:

Կարդացեք նաև

Կազանում այցելեցի Թաթարստանի ազգային թանգարան, ուր հայտնաբերեցի բացառիկ միջնադարյան քարտեզ: Եվ ի՞նչ ես տեսա նրանում՝ հարազատ հայկական երկրամասերը՝ Արցախը, Փառիսոսը՝ Ուտիք գավառը և Տաշիրը:

Ապրեն թաթարները: Հարգում են և գիտեն ոչ միայն սեփական պատմությունը, այլև Հայաստանի պատմությունը: Ի տարբերություն՝ Բաքվի բանդաների՝ թաթարական թանգարանը անցյալի մասին ազնվորեն է պատմում, առանց կեղծիքների:

Հարգում եմ և շնորհակալ եմ ճշմարտության համար»:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս