«Անընդհատ շոկային վիճակում պահելով՝ շեղում են այն խնդիրներից, որը ունես, որի մեջ դու ես, քո երեխան է ունենալու, որովհետև իրենց ամեն օրը քո ապագան ավելի վատթար է դարձնում ու սերունդներին է բաժին հասնելու, բայց որևէ արձագանք չեմ տեսնում: Բայց երբ մարդկանց հետ խոսում եմ, այլևս չեմ հանդիպում մեկին, որը գոնե մի թեթև էմոցիա չունենա այս իշխանության նկատմամբ, բոլորի մոտ վատն է, նույնիսկ երբեմն անեծքներ ես լսում իշխանության հասցեին»:
Նա ընդգծեց՝ Ալիևի հետ վաղուց կամ առհասարակ նման երկար շփում չէր ունեցել։
«Պարտադիր չէ, որ ադրբեջանական բանակը ներխուժի Հայաստան, եթե Հայաստանի հետ շփման գծում լինեն անգամ ադրբեջանական զորքի կուտակումներ, ՀՀ իշխանությունը կարող է հայտարարել, որ կա ՀՀ-ին սպառնացող վտանգ, և մտցնել արտակարգ կամ ռազմական դրություն։ Հակառակ պարագայում ինչո՞ւ են նման դրություն մտցնելուց հետո անվավեր համարում ընտրությունների արդյունքները և անցկացնելու նոր ընտրություն»:
Երևանն ու Բաքուն շարունակում են աշխատել չհամաձայնեցված կետերի ու ձևակերպումների շուրջ։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
ՀՀ իշխանություններն ամիսներ շարունակ հայտարարելով, թե պատրաստ են արդեն իսկ համաձայնեցված բովանդակությամբ ստորագրել Երևան-Բաքու համաձայնագիրը, այսօր հայտարարում են, թե մնացած կետերը համաձայնեցնելու հնարավորություն են տեսնում։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել է, որ հայկական կողմն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը համաձայնեցնելու հնարավորություն է տեսնում։
Արևմուտքի հետ ակտիվ երկխոսության ֆոնին Փաշինյանը մասնակցեց այս, իր էությամբ, հակաարևմտյան միավորման գագաթնաժողովին, ելույթ ունեցավ, դրա շրջանակում ունեցավ բազմաթիվ շփումներ, ինչպես նաև՝ հանդիպեց Իլհամ Ալիևի հետ։
«Ի՞նչ է, ուզում եք Հայաստան չունենա՞նք։ Այս իշխանությունը չի կատարում իր վրա դրված առաջին պարտավորությունը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանությունը։ Պատկերացնո՞ւմ եք, որևէ իշխանություն հայտարարի, որ իր առաջին պարտականությունը չի կարողանում կատարել, ու այդքանից հետո մնա իշխանության։ Այս առումով նոնսենս ունենք. նոնսենս է, որ պատերազմում պարտվածը գնա բանակցի, բոնուսներ տա հակառակորդին և մնա իշխանության»։
«Իսկ ՀՀ այս իշխանությունները փորձում են քաղաքականությունն այնպես վարել, որ մի կողմից՝ չկտրվեն Ռուսաստանից, մյուս կողմից՝ անեն այնպես, որ Արևմուտքն այստեղ միանձնյա թելադրող չլինի»։
168.am-ի մոսկովյան աղբյուրների համաձայն, այսօր Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, ամենայն հավանականությամբ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:
ՀՀ իշխանություններն արտաքին քաղաքական նոր «խաղ» են նախաձեռնել դեպի Ռուսաստան և Արևելք։ Դեռ հայտնի չէ, թե որքան հեռուն սա կգնա և ինչ նպատակով է արվում, այնուամենայնիվ, առաջին անգամը չէ, որ փաշինյանական արտաքին քաղաքականությունն այսուայնկողմ է անում՝ անկայուն գործընկերոջ տպավորություն թողնելով թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում, ինչպես նաև արժանանալով հայաստանյան արևմտամետների սուր քննադատությանը, իբրև թե ՌԴ «գիրկը» վերադառնալու փորձերի համար։
Երեք նախագահներն էլ փորձել են թույլատրելիության սահմաններում բացել բովանդակությունը։ Ո՞րն էր գաղտնիք, ի՞նչը չի ներկայացվել հասարակությանը՝ նախկին իշխանությունների կողմից բանակցված Քի-Վե՞սթը, Մադրիդյան սկզբունքնե՞րը, Կազա՞նը, թե՞ ապրիլյան պատերազմից հետո Վիեննայիու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք փառահեղ «ջրվեցին» հայտնի վերելակում Նիկոլ Փաշինյանի կողմից։
Ֆեյսբուքյան օգտատեր Սարգիս Ծատուրյանը Թաթարստանի ազգային թանգարանում բացառիկ միջնադարյան քարտեզ է տեսել, ուր հայտնաբերել է, որ այնտեղ կան Արցախը, Փառիսոսը (Ուտիք գավառը) և Տաշիրը:
Եթե Ալիևի միջոցով բանակցային գործընթացի նյութերին ծանոթացած Փաշինյանը մինչ այսօր չի կարողացել ըմբռնել վերոնշյալ տեքստերի բովանդակությունը, ապա մենք գործ ունենք առնվազն սահմանափակ գործունակ անձի հետ: Իսկ եթե հասկացել է, ապա նորից միտումնավոր ստում է: Ստելու նպատակներից մեկը, օրինակ, կարող է լինել այն, որպեսզի կոծկի իր տոտալ ձախողումը: