Խոզի մսի խճողակով ու լոբով ապուր
Բաղադրիչները
- մսի խճողակ- 500 գ
- լոբի- 200 գ
- խոշոր գազար- 1 հատ
- խոշոր գլուխ սոխ- 1 հատ
- սխտոր- 2 պճեղ
- բուսական յուղ
- աղացած սև պղպեղ, աղ
- ջուր- 2 լ
Պատրաստման եղանակը
Լոբին լվացեք ու 3 ժամ թողեք սառը ջրում:
Լոբու ջուրը փոխեք ու կաթսայի մեջ 1 ժամ եփեք:
Գազարն ու գլուխ սոխը մաքրեք ու կտրատեք:
Խորը թավայի մեջ տաքացրեք բուսական յուղն ու մեջը տապակեք սոխը մինչև կիսաթափանցիկ դառնալը:
Ավելացրեք մսի խճողակն ու շարունակեք ևս 7-10 րոպե տապակել:
Խճողակին ավելացրեք գազարն ու եփած լոբին ու անընդհատ խառնելով 3 րոպե տապակեք:
Աղ ու պղպեղ արեք, ավելացրեք ճզմած սխտորը:
Տապակածը լցրեք խորը կաթսայի մեջ, վրան լցրեք եռացրած ջուրն ու 15 րոպե թույլ կրակի վրա եփեք:
Պատրաստի ապուրի մեջ կտրտած կանաչի լցրեք ու մատուցեք: